
Տյառնընդառաջը Սուրբ Աննա եկեղեցու բակում (լուսանկարներ)
Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների բակում նշում էին Տյառնընդառաջը։
Տյառնընդառաջը կամ մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին Հայոց եկեղեցու տոներից է։ Այն տոնվում է փետրվարի 14-ին՝ Քրիստոսի աստվածահայտնությունից (հունվարի 6) քառասուն օր հետո։
Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», տարածված է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից։ Հայոց Եկեղեցու կանոնի համաձայն՝ տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ։
Եկեղեցուց վերցրած կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել