
Թեմուր Շահնազարյանը նշանակվել է ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԳՇ պետի տեղակալ
Հանրապետության նախագահ Վահագան Խաչատուրյանի հրամանագրով՝ Թեմուր Շահնազարյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից:
Հրամանագիրը հրապարակված է հանրապետության նախագահի պաշտոնական կայքում։
Լուսանկարը՝ 168 ժամի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել