HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՌԴ ԱԳՆ-ն Երևանին ու Բաքվին կոչ է անում քայլեր ձեռնարկել սահմանին առկա լարվածությունը թուլացնելու համար

Ռուսաստանը լրջորեն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ ու կողմերին կոչ է անում քայլեր ձեռնարկել սահմանին առկա լարվածության թուլացման ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Մարիա Զախարովան։

«Հայ-ադրբեջանական սահմանի հատվածում իրավիճակի սրման մասին. լրջորեն մտահոգված ենք դրանով։ Բաքվին և Երևանին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ, խուսափել իրավիճակի հետագա դեգրադացիայով հղի ցանկացած գործողությունից»,- նշել է Զախարովան։

Նրա պնդմամբ՝ առաջացած բոլոր հարցերն անհրաժեշտ է լուծել բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։ «Տեղի ունեցածը ևս մեկ անգամ հաստատում է Ադրբեջանի և Հայաստանի՝ բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների համալիրի իրագործմանը շուտափույթ վերադարձի անհրաժեշտությունը, որոնք կնքվել են 2020-2022 թվականներին»,- ասել է ռուսաստանցի պաշտոնյան։

Մոսկվայում համոզված են, որ տարածքային վեճերը պետք է լուծվեն հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի շրջանակներում։ «Պատրաստ ենք խորհրդատվական աջակցություն ցուցաբերել այդ գործընթացին»,- հավելել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Լուսանկարը՝ Sputnik / Евгений Одиноков

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter