
Մահացել է լեզվաբան Լավրենտի Միրզոյանը
Մահացել է լեզվաբան, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, ակադեմիկոս, Լրագրողների միության անդամ Լավրենտի Միրզոյանը։ Այս մասին սոցցանցերում գրել է նրա որդին` Աշոտ Միրզոյանը։
Լավրենտի Միրզոյանը ծնվել է 1950 թվականի մայիսի 22-ին Հայկական ԽՍՀ Շամշադինի շրջանի Չորաթան գյուղում։
Ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը։
1975 թվականից Հայաստանի լրագրողների միության անդամ է։
2004-2010թթ․ ԿԳՆ լեզվի տեսչության պետ է եղել։
2010թ․-ին հրապարակել է «Տավուշ» գիրքը։
Հեղինակ է «Առձեռն մայրենի», «Ուղղագրական, հոմանիշների, դարձվածաբանական բառագիրք»,«Իմացաբանական շտեմարան», «Խոսում են հերոսները», «Նորացման շնչով», «Երևան» (համահեղինակ) գրքերի, բազմաթիվ գիտամանկավարժական, հրապարակախոսական հոդվածների։ Խմբագրել է շուրջ 60-ից ավելի գիտատեսական գրքեր, ուսումնական ձեռնարկներ։
Մեկնաբանել