HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այս տարի Հայաստանից արտահանվել է 8430 տոննա ծիրան

Այս տարվա հուլիսի 10-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 8430 տոննա ծիրան: Մինչդեռ ամբողջ 2011 թ. արտահանվել է 7031 տոննա:

Այսօր՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հրավիրած խորհրդակցության ժամանակ, նշվել է, որ ծիրանի արտահանումը շարունակվում է, և մինչև բերքաշրջանի ավարտ արտահանման ծավալները զգալիորեն կաճեն:

Խորհրդակցությանը մասնակցել են պտուղ և բանջարեղեն արտահանող խոշոր ընկերությունների ներկայացուցիչները: Սերգո Կարապետյանն արտահանողների ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ այս տարի առատ է նաև դեղձի բերքը: Նա նախօրեին եղել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում, ուր առատ բերք է հասունանում:

Արտահանողները հավաստիացրել են, որ կարվի ամեն ինչ, ինչպես ծիրանի, այնպես էլ դեղձի արտահանման ենթակա ողջ ծավալը հանրապետությունից դուրս հանելու, դրսի սպառողին հասցնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter