HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ԷՍԿՈ-ֆարմ» և «Մեգաշին» ընկերություններն ընդհանուր 93 մլն դրամի արտոնություն են ստացել

Կառավարության որոշումներով «ԷՍԿՈ-ֆարմ» և «Մեգաշին» ընկերությունները գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում կօգտվեն ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնությունից:

Կառավարության հաղորդագրության համաձայն՝ «ԷՍԿՈ-ֆարմ» ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել բերանի խոռոչի հիգիենայի միջոցների, քսուկների, նրբաքսուկների, հեղուկ դեղաձևերի, փոշի դեղաձևերի արտադրության համար։

2011 թ. հիմնադրված ընկերությունն արտադրություն է իրականացում Երևանում։ Արդեն իսկ իրականացվել է 561 մլն դրամի կապիտալ ներդրում և 479 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 100 մլն դրամի կապիտալ ներդրում՝ նոր սարքավորումների ձեռքբերման, արտադրական տարածքների կառուցման, արտերկրում դեղերի գրանցման համար և 896 մլն դրամի ներդրում՝ ցանկում ներկայացված հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 125 աշխատատեղ, մինչև 2028 թ. նախատեսվում է ստեղծել 15 նոր աշխատատեղ՝ 123 հազ դրամից մինչև 132 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 896 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 78.5 մլն դրամ:

«Մեգաշին» ընկերությունը ներմուծվող սարքավորումները նախատեսվում է օգտագործել բետոնի արտադրության և մատակարարման համար։ Արտադրությունն իրականացվելու է Արմավիրի մարզում՝ իրականացնելով 130 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար։

Ներկայում առկա է 20 աշխատատեղ 136 հազ․ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում, մինչև 2026 թվականը, ստեղծել 10 նոր աշխատատեղ՝ 180,000 հազ․ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 130 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 14.7 մլն դրամ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter