
Հրթիռակոծվել է Բելգորոդ քաղաքը. կա 6 զոհ
Փետրվարի 15-ի ցերեկը հրթիռակոծվել է Ռուսաստանի Դաշնության Բելգորոդ քաղաքը։ ՌԴ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հրթիռակոծության հետևանքով զոհվել է 6 մարդ, այդ թվում՝ 1 երեխա: Եվս 18 մարդ վիրավորվել է։ Տուժածների թվում 5 երեխա կա։ Թե արդյոք հարվածը հասցրել է Ուկրաինայի զինուժը, դեռևս հայտնի չէ։
Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի խոսքով՝ «տարբեր ավերածություններ են հայտնաբերվել քաղաքի 7 մասնավոր և 5 բազմաբնակարան շենքերում, վնասվել է 1 խանութ։
Տեղական տելեգրամյան ալիքները գրում են, որ հարվածի հետևանքով լրջորեն վնասվել է Պլեխանովի փողոցում գտնվող առևտրի կենտրոնը:
Mash և Shot տելեգրամյան ալիքները պնդում էին, որ հարվածի հետևանքով զոհվել է 9 մարդ: Պաշտոնապես այս տեղեկությունը չի հաստատվել։ Բելգորոդյան «Пепел» տելեգրամյան ալիքը հայտնում է, որ առնվազն 3 տուժած գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Բելգորոդի բնակիչները, որոնք գտնվում էին պայթյունի վայրից ոչ շատ հեռու, հայտնել են, որ չեն ստացել SMS ծանուցումներ և առևտրի կենտրոնի շրջանում չեն լսել տագնապի ազդանշաններ։
«Пепел»-ի տվյալներով՝ հրթիռներից մեկը հարվածել է մարզադաշտի տարածքին։
Ուկրաինայի իշխանությունները և Ուկրաինայի ԶՈւ ԳՇ-ն դեռևս չեն մեկնաբանել Բելգորոդին հասցված հարվածը։
Լուսանկարը՝ Վյաչեսլավ Գլադկովի տելեգրամյան ալիքից
Մեկնաբանել