
«Աննա Եղիազարյանը զբաղվում է ինքնագործունեությամբ»․ Հայկական Կարմիր խաչը հերքում է նոր նախագահի ընտրության մասին տեղեկությունը
Մամուլում այսօր տարածված տեղեկությունը, ըստ որի Աննա Եղիազարյանն ընտրվել է Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղարությունը։
«Մամուլում այսօր տեղեկություն է տարածվել, որ ՀԿԽԸ կողմից 08․02-ին աշխատանքից ազատված Աննա Եղիազարյանը «ընտրվել է» ՀԿԽԸ նախագահ, ինչը չի համապատասխանում իրականությանը։
Նախագահի ընտրությունները, որոշման համաձայն, տեղի են ունենալու ս․թ․ ապրիլի 8-ին, իսկ տիկին Աննա Եղիազարյանը զբաղվում է ինքնագործունեությամբ, որի առթիվ հաղորդում է ներկայացել համապատասխան մարմիններին»,- ասված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել