HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վիճաբանություն, ապա դանակահարություն Երասխ գյուղում

Հուլիսի 8-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երասխ գյուղի մոտ դանակահարել են Իրանի քաղաքացի, 1964 թ. ծնված Անամ Մ.-ին:

Պարզվել է, որ նույն օրn անհայտ անձինք հիշյալ գյուղի ճանապարհին սուր-ծակող կտրող գործիքով հարվածել են Անամ Մ.-ին, որը «ձախ կրծքավանդակի ստորին հատվածի կտրած-ծակած վերք, աջ դաստակի դրսային հատվածի քերծվածք, ձախ բազկի վերին երորրդի ենթամաշկային հեմատոմա» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:

Անամ Մ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Հուլիսի 9-ին ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Անամ Մ.-ն մարմնական վնասվածքը ստացել է 1985 թ. ծնված Գոռ Խ.-ի, 1985 թ. ծնված Գոռ Ղ.-ի, 1983 թ. ծնված Արսեն Ա.-ի և 1987 թ. ծնված Արկադի Ա.-ի հետ ունեցած վիճաբանության ժամանակ:

«Ձեռնարկվում են միջոցառումներ Անամ Մ.-ին մարմնական վնասվածքը պատճառող անձին պարզելու ուղղությամբ»,- հայտնում է ոստիկանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter