HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վլադիմիր Զելենսկին կայցելի Գերմանիա, Ֆրանսիա ու ելույթ կունենա Մյունխենի համաժողովի ժամանակ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 16-ին կայցելի Գերմանիա և Ֆրանսիա: Այդ մասին այսօր՝ փետրվարի 15-ին, հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակը: Այցի ընթացքում Ուկրաինայի առաջնորդը բանակցություններ կվարի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հաջորդ օրը՝ փետրվարի 17-ին, Զելենսկին ելույթ կունենա Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ, ինչպես նաև կունենա երկկողմ մի շարք հանդիպումներ: Մասնավորապես, նախատեսված են Զելենսկիի բանակցությունները ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի, Չեխիայի նախագահ Պետր Պավելի, Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի և Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի հետ:

Վլադիմիր Զելենսկիի և Քամալա Հարիսի հանդիպման մասին նշվում է նաև ԱՄՆ փոխնախագահի Գերմանիա այցի պաշտոնական ծրագրում, որը հրապարակել է Սպիտակ տունը:

Ֆրանսիայի նախագահի գրասենյակն էլ հայտարարել է, որ Մակրոնը և Զելենսկին փետրվարի 16-ին Ելիսեյան պալատում նախատեսում են երկու երկրների միջև անվտանգության համաձայնագրի ստորագրում: «Այս համաձայնագիրը բխում է 2023 թվականի հուլիսին Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում G7-ի ձևաչափով ստանձնած պարտավորություններից», - ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ:

Որոշ ժամանակ լրատվամիջոցներում շրջանառվում էին տեղեկություններ այն մասին, որ նախագահ Զելենսկին կմասնակցի Մյունխենի ամենամյա համաժողովին, սակայն մինչ այժմ դրա պաշտոնական հաստատում չէր եղել։ Նախորդ տարի Ուկրաինայի նախագահը տեսակապի միջոցով էր միացել անվտանգության թեմայով այս համաժողովին:

Լուսանկարը՝ The Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter