
Արդիականացվում է Երևանի որոշ փողոցների լուսավորության համակարգը
Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը տեղեկացնում է, որ Թումանյան, Վարդանանց և Խորենացու փողոցներում իրականացվում է վերգետնյա մալուխների անցկացում ստորգետնյա կապուղիներով:
Փոխարինվում և վերանորոգվում են նախկին հենասյուները, տեղադրվում են էներգախնայող LED տեսակի լուսատուներ:
Ծրագիրն իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համատեղ՝ վարկային ու դրամաշնորհային միջոցներով: Նախագծում ներառված է մայրաքաղաքի 28 փողոց:
Հատկացված վարկի գումարը կազմում է 4 մլն ԱՄՆ դոլար, դրամաշնորհը՝ 1.9 մլն եվրո:
Ծրագիրը մեկնարկել է 2019 թվականի հոկտեմբերին:
Քաղաքի մի շարք հատվածներում մալուխներն արդեն իսկ անցկացվել են գետնի տակ, լուսավորության համակարգն էլ ամբողջությամբ արդիականացվել է:
Երևանյան 28 փողոցների լուսավորության արդիականացումը նախատեսվում է ավարտել 2026 թվականին:
Մեկնաբանել