Դպրոցականների վիճաբանություն. 14-ամյա Ժիրայրը հայտնվել է հիվանդանոցում
Հուլիսի 7-ին հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ նախաբազկի փակ կոտրվածք-տեղաշարժով բուժօգնության է դիմել 1998 թ. ծնված Ժիրայր Մ.-ն: Մեկնած օպերատիվ խմբին նրա մայրը հայտնել էր, որ որդին վնասվածքը ստացել է բակում վայր ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ Ժիրայր Մ.-ին հուլիսի 7-ին Շահազիզի անվան թիվ 2 հիմնական դպրոցի տարածքում վիճաբանության ժամանակ ծեծել և վնասվածքը պատճառել է 1997 թ. ծնված Հովհաննես Հ.-ն:
«Տղաները տվել են խոստովանական բացատրություններ ու բաց են թողնվել: Ժիրայր Մ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Կատարվում է հետաքննություն»,- հայտնում է ոստիկանությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել