HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանության փոխադարձ սպառնալիքներ. դանակն ու ատրճանակն առգրավված են

Հուլիսի 7-ին ոստիկանության Արմավիրի բաժին է դիմել 1977 թ. ծնված Սամվել Չ.-ն և հաղորդում տվել, որ 1985 թ. ծնված Բաբկեն Բ.-ն ապրիլին, իր վստահությունը չարաշահելով, խաբեությամբ իրենից վերցրել է 250.000 դրամ, ավելի գումար վճարելու պատրվակով, փոխարենը թողնելով իր «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան, սակայն ապրիլի վերջին հետ վերցնելով այն՝ հրաժարվել է գումարը վճարելուց:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Սամվել Չ.-ն գումարը Բաբկեն Բ.-ին տվել էր ամսական 10 տոկոս հավելավճարով: Պարզվել է նաև, որ մայիսին Արմավիր քաղաքում Սամվել Չ.-ն, գումարը պահանջելով, վիճաբանել է Բաբկեն Բ.-ի հետ և իր մոտ եղած ծալովի դանակով տվել է սպանության իրական սպառնալիքներ:

Բաբկեն Բ.-ն էլ իր հերթին իր մոտ եղած «Բայկալ» տիպի 4,5 մմ տրամաչափի օդամղիչ ատրճանակով նույնպիսի սպառնալիքներ է տվել Սամվել Չ.-ին:

Դանակն ու ատրճանակն առգրավված են: Օդամղիչ ատրճանակի պահման օրինականության հիմքերը ստուգվում են:

Ոստիկանությունը հայտնում է, որ կատարվում է հետաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter