HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մահացել է Ալեքսեյ Նավալնին

Ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին մահացել է Յամալ-Նենեցական ինքնավար օկրուգի N3 ուղղիչ գաղութում։ Այդ մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության պատիժների կատարման դաշնային ծառայությունը։

«Թիվ 3 ուղղիչ գաղութում դատապարտյալ Ա. Ա. Նավալնին զբոսանքից հետո իրեն վատ է զգացել՝ գրեթե անմիջապես կորցնելով գիտակցությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Փետրվարի 14-ին ընդդիմադիր քաղաքական գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը հայտնել էր, որ Նավալնիին բանտարկության ընթացքում արդեն 27-րդ անգամ ուղարկել են տուգանային մեկուսարան։

Ալեքսեյ Նավալնին 47 տարեկան էր։ Նա համարվում էր ռուսաստանցի ամենահայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչը։

Լուսանկարը՝ Pavel Golovkin/AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter