
Ֆրանսիայի իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը
Ֆրանսիայի Հանրապետության իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Ա.Ս.-ին, ով մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակություն կատարելու մեջ, հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին: Այս մասին հաղորդում են Գլխավոր դատախազությունից։
ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Ա.Ս.-ի տեղափոխումը Երևան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել