HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանն ունի շուրջ 300 000 զոհ և վիրավոր. The New York Times

Ուկրաինայի դեմ պատերազմում զոհվել է մոտ 60 000 ռուսաստանցի զինվորական, իսկ վիրավորների թիվը 3-4 անգամ ավելի է։ Այդ մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով Պենտագոնի անանուն աղբյուրին։ Ըստ ամերիկյան կողմի՝ Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանն ունի շուրջ 300 000 զոհ և վիրավոր։

Միևնույն ժամանակ, «Медиазона»-ի և BBC-ի պատրաստած տեղեկագրում, որը կազմվում է բաց աղբյուրների հիման վրա, նշվում է, որ 2024 թվականի փետրվարի 2-ի դրությամբ ռուսական կողմի զոհերի թիվը 43 460 է:

Կորուստների մասշտաբների և ռուսական բանակի մարտունակության վրա դրանց ազդեցության մասին վկայում են հենց իրենք՝ վիրավորները։ Վերջիններիս խոսքով, որոնց անանունության սկզբունքով մեջբերում է The New York Times-ը, վիրավորներին փորձում են հնարավորինս շուտ շարք վերադարձնել՝ առանց հաշվի առնելու նրանց ֆիզիկական հնարավորությունները։

Ավելի վաղ, «Важные истории» առցանց պարբերականը գրել էր, որ հունվարին Վլադիմիր Պուտինին ռուսաստանցիները գրել են զինվորականներին ռազմական օգնության ցուցաբերման վատ որակի մասին ռեկորդային թվով բողոքներ` օրական միջինում 30։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter