HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրավիրում ենք Դատախազության և Քննչական կոմիտեի ղեկավարության ուշադրությունը. փաստաբան

«LSA» փաստաբանական գրասենյակը հաղորդագրություն է տարածել՝ հրավիրելով Դատախազության և Քննչական կոմիտեի ղեկավարության ուշադրությունը։ Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«2019թ. սեպտեմբերի 19-ին «Ֆ.Գ.» ՍՊ ընկերության (Հայաստանում զբաղվում է բրենդային ապրանքների վաճառքով) տնօրեն Ռ.Պ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնված թիվ 08812123 քրեական վարույթով 25.12.2023թ. հանրային քրեական հետապնդում էր նախաձեռնվել ընկերության գլխավոր հաշվապահ Ա.Դ.-ի նկատմամբ, ով մեղադրվում է վստահված գույքի հափշտակության, վճարահաշվարկային փաստաթուղթ կեղծելու և կեղծ փաստաթուղթ օգտագործելու ենթադրյալ հանցանքների կատարման մեջ: Դատարանի 27.12.2023թ. որոշմամբ Ա.Դ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել երկամսյա կալանքը:

2024թ. փետրվար ամսից Ա.Դ.-ի շահերի պաշտպանությունը ստանձնել է «LSA» փաստաբանական գրասենյակը, ում պաշտպանը փաստաբան Գուրգեն Ներսիսյանն է:

Մեր վստահորդի կողմից ներկայացված մի շարք հիմնավոր փաստարկների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վերջինս իրականում որևէ միջոց չէր հափշտակել, մեղադրանքում ներկայացված դրամական միջոցների մի մասը ծախսվել էր տնօրենի հայեցողությամբ, իսկ մնացած մասը փոխանցվել էր տնօրենին, ընդ որում նրա նախաձեռնությամբ՝ ոչ ուղիղ փոխանցման միջոցով, հավանաբար նրա բնակության երկրում հարկային կամ իրավական խնդիրներ չառաջացնելու համար:

Վերը ներկայացվածն ամբողջությամբ բացահայտելու համար պաշտպանի կողմից 25 կետանոց գրավոր միջնորդություն էր ներկայացվել նախաքննական մարմնին, որոնց թվում էր նաև Ա.Դադաշյանին հարցաքննելու միջնորդություն-պահանջը, սակայն առ այսօր նա չի հարցաքննվել, իսկ գործով էական առաջընթաց չկա:

Պաշտպանության կողմի ներկայացրած միջնորդությունը և դրանում արտացոլված փաստարկներն ամբողջությամբ բավարար են՝ Ա.Դ.-ին առաջադրված մեղադրանքի անհիմն լինելը փաստելու համար, մինչդեռ դրանց իրականացման ուղղությամբ անհրաժեշտ ջանասիրություն ցուցաբերելու փոխարեն պահանջվում է վնասների հատուցում, փորձ է արվում արգելանք դնել Ա.Դ.-ի գույքի վրա: 

Նկատի ունենալով, որ Ա.Դ.-ն գտնվում է անազատության մեջ, ՀՀ քննչական կոմիտեի և մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազության ուշադրությունն ենք հրավիրում սույն վարույթով իրականացվող վարութային գործողությունների ընթացքի նկատմամբ և ակնկալում ենք, որ ամենասեղմ ժամկետում կկատարվեն ոչ միայն միջնորդությամբ ներկայացված վարույթային գործողությունները, այլև կվերացվի մեղադրյալի անձնական ազատության իրավունքի սահմանափակումը»,- նշված է հաղորդագրությունում։

Լուսանկարում՝ փաստաբան Գուրգեն Ներսիսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter