
Էդվարդ Ասրյանն այցելել է հարավարևելյան և հարավարևմտյան սահմանագոտիներ
Փետրվարի 14-16-ը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն աշխատանքային այցով եղել է հարավարևելյան և հարավարևմտյան սահմանագոտիներում: Այս մասին հայտնում են ՊՆ լրատվականից:
Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը շրջայցի ընթացքում եղել է մի շարք զորամասերում, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ, տեղում ծանոթացել սահմանային իրավիճակին, ծառայության կազմակերպման պայմաններին, ինչպես նաև խորհրդակցություններ անցկացրել զորամիավորման և զորամասերի հրամանատարական կազմերի մասնակցությամբ։
Էդվարդ Ասրյանը հետևել է նաև ինժեներական և ամրաշինական կառույցների շինարարության ընթացքին, այցելել նորակառույց մոդուլային զորամաս, դիտարկել հարդարման և կահավորման աշխատանքները։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել