
«Զվարթնոց» օդանավակայանում պաշտոնապես կմեկնարկի հակակոռուպցիոն իրազեկման ծրագիրը
Հուլիսի 12-ին ԱՄՆ դեսպան Ջոն Ա. Հեֆերնը և ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը պաշտոնապես կնշանավորեն հակակոռուպցիոն իրազեկման համատեղ ծրագրի մեկնարկը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում:
77.000 ԱՄՆ դոլար արժողությամբ այս ծրագիրը ֆինանսավորում է ԱՄՆ պետքարտուղարության Միջազգային անվտանգության ու միջուկային նյութերի չտարածման հարցերով գրասենյակը:
Ծրագիրն իրականացվում է 2008թ. ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի ստորագրած Միջուկային և ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարում Հայաստանի կառավարության և ԱՄՆ կառավարության համատեղ գործողությունների ծրագրի շրջանակում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել