HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարների հանդիպումը

Փետրվարի 16-ին Մյունխենի համաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ։ Այս մասին հաղորդում են ԱԳՆ լրատվականից։

Ի շարունակություն ս.թ. նոյեմբերին Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի ունեցած հանդիպմանը՝ նախարարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Մալթայի միջև քաղաքական երկխոսության օրակարգային հարցերի, ինչպես նաև զարգացման էական ներուժ ունեցող ոլորտներով կապերի հետագա ամրապնդման հնարավորություններին։

Նախարարները քննարկել են նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարները և այդ ուղղությամբ իրականացվող քայլերը։

Արարատ Միրզոյանը և Իեն Բորջը մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի և տարածաշրջանում վերջին զարգացումների շուրջ։ Նախարար Միրզոյանը ընդգծել է առկա մարտահրավերի հանգուցալուծման, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ մոտեցումները՝ հիմնված տարածքային ամբողջականության, սահմանների անքակտելիության սկզբունքների, ինքնիշխանության հարգման վրա։

Տարածաշրջանային հարցերի համատեքստում անդրադարձ է կատարվել նաև ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցերի՝ կարևորելով առկա գործիքակազմի արդյունավետ կիրառումը՝ կազմակերպության մանդատին համապատասխան նպաստելու տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter