HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանը հանդիպել է Լիխտենշտայնի իշխանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում շարունակում է երկկողմ հանդիպումները միջազգային գործընկերների հետ: Համաժողովի երկրորդ օրը վարչապետի առաջին հանդիպումը եղել է Լիխտենշտայնի իշխան Ալոիս ֆոն ունդ ցու Լիխտենշտայնի հետ:Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմը։

«Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Լիխտենշտայն հարաբերությունների հետագա զարգացմանն ու փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, կողմերը կարևորել են առևտրատնտեսական կապերի խորացումն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:

Լեխտենշտայնի իշխանը կարևորել է Միջազգային քրեական դատարանին Հայաստանի անդամակցությունը, Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների հավակնոտ օրակարգը:

Փոխգործակցության զարգացման համատեքստում զրուցակիցները շեշտել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը:

Մտքեր են փոխանակվել հարավային Կովկասում ու միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների շուրջ: Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ուղղությամբ հայկական կողմի սկզբունքներն ու դիրքորոշումները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter