HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գողություն՝ ֆերմայից

Հուլիսի 9-ին ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Լեռնագոգ գյուղի վարչական տարածքից բերման են ենթարկել 1961 թ. ծնված Քյարամ Ա.-ին իր «ԶԻԼ-131Ն» մակնիշի ավտոմեքենայով, որը բեռնված է եղել երկաթբետոնյա 5 կոնստրուկցիայով:

Պարզվել է, որ կոնստրուկցիաները Քյարամ Ա.-ն նույն օրն ապօրինի ապամոնտաժել է «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Լեռնագոգ գյուղի տարածքում գտնվող նախկին խոզաբուծական ֆերմայի տանիքից:

Ոստիկանությունը հայտնում է, որ կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter