
Մակրոնը հայտարարել է, որ մինչև մարտի կես կայցելի Ուկրաինա
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է Ուկրաինա այցելել մինչև մարտի կեսերը: Այդ մասին նա հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ես նախատեսում եմ ձեր նախագահի հետ միասին ձեր երկիր այցելել մարտի կեսերին։ Դա տեղի կունենա առաջիկա շաբաթների ընթացքում»,- ուկրաինացի լրագրողի հարցին պատասխանել է Մակրոնը։
Ավելի վաղ Challenges շաբաթաթերթը, հղում անելով Ելիսեյան պալատի աղբյուրին, հայտնել էր, որ Մակրոնը հետաձգել է իր այցը Ուկրաինա, որը պետք է կայանար փետրվարի 13-14-ը: Պարբերականի տվյալներով՝ Ֆրանսիայի առաջնորդի վարչակազմը այցի հետաձգումը բացատրում է անվտանգության նկատառումներով։
Նշվում էր, որ այցի չեղարկումը «հարցեր է առաջացրել ուկրաինացի դիվանագետների մոտ», որոնք, ինչպես գրում է շաբաթաթերթը, «ապշել են այդ որոշումից»։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Մեկնաբանել