
Նյու Յորքի դատարանը խարդախության գործով Դոնալդ Թրամփին տուգանել է 355 միլիոն դոլարով
Նյու Յորքի դատարանը ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Դոնալդ Թրամփին մեղավոր է ճանաչել իր շինարարական բիզնեսի հետ կապված խարդախության մեջ և նրա նկատմամբ 354,9 միլիոն դոլարի տուգանք սահմանել:
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, դատարանի որոշմամբ Թրամփին նաև արգելվել է 3 տարի ղեկավար պաշտոններ զբաղեցնել Նյու Յորքում գործող ընկերություններում:
Այս գործով ամբաստանյալներ էին նաև Թրամփի երկու որդիները, որոնցից յուրաքանչյուրին դատարանը 4 միլիոն դոլար տուգանք է նշանակել:
Այս դատավարությունը տևեց շուրջ 3 ամիս։
Թրամփի պաշտպանական թիմը հայտարարել է, որ բողոքարկելու է դատավճիռը: Թրամփն, իր հերթին, սոցցանցերում հայտարարել է «ընտրություններին միջամտության» և «վհուկների որսի» մասին՝ դատավորին և Նյու Յորքի գլխավոր դատախազին մեղադրելով կոռուպցիայի և «անազնիվ խաղի» մեջ:
Լուսանկարը՝ Andrew Kelly/Reuters
Մեկնաբանել