HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՀԺ». Ընդդեմ Աղվանի

«Հայկական ժամանակի» տեղեկություններով` վերջին երկու ամսում խիստ լարվել են դատական համակարգի ղեկավարության և ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հարաբերությունները: Դատավորները փորձում են հասնել Հովսեփյանի պաշտոնանկությանը:

Միայն ընթացիկ շաբաթում, որպես Հովսեփյանի դեմ բողոքի «ակցիա», դատավորները երկու մեղադրական եզրակացություն են մերժել: Մի դեպքում Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանն է արդարացման դատավճիռ կայացրել, իսկ վերաքննիչ դատարանն էլ մեկ այլ գործով մեղադրական դատավճիռը բեկանել և ուղարկել է նոր քննության:

«Հայկական ժամանակի» տեղեկություններով` Հովսեփյանի դեմ դատավորների սկսած արշավի թիկունքում կանգնած է գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Կոստանյանը, որը, սակայն, աշխատում է մնալ աննկատ` ձևացնելով, թե ինքը ոչ մի առնչություն չունի այդ ամենի հետ, պարզապես Հովսեփյանն այլևս ի վիճակի չէ վերահսկել դատավորներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter