HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Ծառուկյանը մասնակցել է «Ընդդեմ գաղութատիրության. Հանուն ազգերի ազատության» հիմնադիր համաժողովին

Փետրվարի 15-17-ը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում տեղի է ունեցել «Ընդդեմ գաղութատիրության. Հանուն ազգերի ազատության» հիմնադիր համաժողովը, որին Ռուսաստանի Դաշնության կառավարող «Եդինայա Ռոսիա» կուսակցության հրավերով մասնակցել է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատվիրակությունը։ Այս մասին տեղեկանում ենք Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջից։

«Բոլոր պետությունները փորձում են իրենց երկրների և իրենց ժողովուրդների համար գտնել ճիշտ լուծումները, որոնք կապահովեն անվտանգություն և ժողովուրդների համար բարեկեցություն։

Ես ունեցել եմ և ունենալու եմ բազմաթիվ երկկողմանի հանդիպումներ՝ տարբեր մակարդակի պետական, քաղաքական, հանրային գործիչների հետ, որտեղ դարձյալ խոսելու ենք բաց, իրար տալու ենք դժվար հարցեր, փորձելու ենք լսել իրար, հասկանալ իրար։

Իմ բոլոր հանդիպումներում ես այս հարցադրումը անում եմ. եթե մենք ուզում ենք լինել դաշնակիցներ, ուզում ենք վերականգնել մեր հարաբերությունները, ուզում ենք իրար օգտակար լինել, ապա պետք է դա արձանագրենք ու սկսենք գրագետ աշխատել։

Բոլորն էլ այսօր մտահոգ են, բոլորն էլ հասկանում են, որ այսօրվա հայը կոտրված է, չունի նախկին հպարտությունը և սա մեր ժողովրդին սազական վիճակ չէ։

Մենք լուրջ հնարավորություններով, լուրջ պատմությամբ ազգ ենք, ու ճիշտ աշխատելու դեպքում շատ արագ մեր մեջքը կարող ենք ուղղել»,- ասված է հրապարակման մեջ։

Մեկնաբանություններ (1)

Sargis
Gagik is a thief and represents the vile oligarchs that destroyed almost everything in Armenia for their personal gain. From 1991 to 2018 it is estimated over $10 Billion was stolen by the ruling families of about 7 in Armenian, and Gagik being one of them. Just imagine if they just stolen $5 billion and invested $5 Billion in modern weapons. These thugs are a leftover of the criminal groups that controlled Armenia. How was Kocharyans son able to buy a $20 Million mansion in USA? You want the address?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter