
Միրզոյանը Բլինքենին հայտնել է, որ Հայաստանը հանձնառու է սերտացնել ռազմավարական երկխոսությունը
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Մյունխենում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այս մասին հայտնում է Արտաքին գործերի նախարարությունը։
«Ուրախ էի հանդիպել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ՀՀ վարչապետի հետ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում քննարկման ընթացքում:
ՀՀ և ԱՄՆ ներգրավվածությունն ամուր է, և մենք հանձնառու ենք ավելի սերտացնել մեր ռազմավարական երկխոսությունը»,- նախարարության փոխանցմամբ՝ հայտարարել է Արարատ Միրզոյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել