HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Փորձ է արվում պարալիզացնել Հայկական Կարմիր խաչի աշխատանքը»․ փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է տարածել

Փաստաբան Լեւոն Բաղդասարյանը հանցագործության մասին հայատարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Կարմիր խաչի ընկերության հետ կապված անօրինական զարգացումներ են գնում, փորձ է արվում պարալիզացնել ընկերության աշխատանքը, ներխուժել ընկերության գրասենյակներ, հրահրել անկարգություններ։ Ներկայանում են Կարմիր խաչի անվան տակ իբր արտահերթ համագումարում ընտրված նոր նախագահության անդամներ և նոր նախագահ, ինչը ծանր հանցագործության տեսակ է, քանի որ Կարմիր խաչի նախագահությունը մերժել է արտահերթ համագումար նշանակելու դիմումը, ինչը չի բողոքարկվել և ուժի մեջ է մտել հրապարակման պահից, ըստ իմպերատիվ գործող իրավական ակտի, կանոնադրության, սակայն այն անտեսելով՝ Կարմիր խաչի նախագահության անվան տակ տեղի է ունեցել «արտահերթ համագումար», «ընտրել են» նոր նախագահության անդամներ, նախագահ, որի վերաբերյալ հայտարարություն է արել նախկին գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը։

Կատարվել են ծանր հանցագործություններ կազմակերպված խմբի կողմից.

  1. Արտահերթ համագումարի անցկացումն արգելված է առանց նախագահության որոշման։ Նախագահությունը մերժել է, սակայն մերժումն անտեսվել է։
  2. Նախագահության կազմի փոփոխության, նոր նախագահի ընտրության իրավունքը վերապահված է բացառապես հերթակսն համագումարով, այլ ոչ արտահերթ համագումարով։ Արտահերթ համագումար տեղի է ունենում հրատապ հարցեր քննարկելու համար, իսկ հերթական համագումարի օրն արդեն իսկ նշանակված է եղել մեկ և կես ամիս անց՝ ապրիլի ութին։
  3. Արտահերթ համագումար հրավիրած նաձաձեռնող խմբի անուն-ազգանունները բացակայում են։ Հայտնի չէ տվյալ անձանց իսկությունը։
  4. Համացանցում տարածվել է ձայնագրություն կազմակերպված խմբի կողմից, ոմն Հայկի, որ տեղեկացնեն ինչ-որ խմբերի, որ հանձնարարություն ունեն մտնելու օֆիս (նկատի ունի Կարմիր խաչի գրասենյակը), անհրաժեշտ է գրասենյակ մտնող անձանց անուններն ու հեռախոսի համարները։

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ

Անհապաղ նախաձեռնել քրեական վարույթ, միջոցներ ձեռնարկել՝ ճշտելու պատվիրատուներին, կատարողներին։

Կանխարգելել 19.02.2024 թվականին առավոտյան Կարմիր խաչի կենտրոնական գրասենյակի վրա նախատեսվող ներխուժումը, ապահովել շենքում գտնվող աշխատակիցների անվտանգությունը։

Պարզել և տալ իրավական գնահատական Կարմիր խաչ ընկերության կողմից իրավապահներին ուղղված մեկ տասնյակի հասնող դիմումներին ընթացք չտալուն, հանցագործությունները չկանխարգելուն, մեղավորներին չհայտնաբերելուն»։

Կարդացե՛ք նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter