
«Մուրացան» հիվանդանոց տեղափոխված 6 երեխայի մոտ հաստատվել է շմոլ գազով թունավորում
Շտապօգնության մեքենայով «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել է 6 երեխա՝ 3 ընտանիքից (միևնույն օջախից)։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:
«6 երեխաների մոտ հաստատվել է շմոլ գազով թունավորում արյան լաբորատոր քննությամբ: Երեխաները ներկա պահին ստանում են համապատասխան բուժօգնությունը, վիճակները գնահատվում է բավարար»,- գրել է նա։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել