Bank of Georgia-ն Ամերիաբանկը կգնի 303.6 միլիոն դոլարով
Վրացական Bank of Georgia Group PLC-ն («BOGG») այսօր հայտարարություն է տարածել հայկական «Ամերիաբանկ»-ը (Ameriabank CJSC) գնելու մասին։ Վրացական կողմը նշում է, որ գործարքը կարժենա 303.6 միլիոն դոլար։
Այդպիսով Bank of Georgia Group PLC-ն կդառնա «Ամերիաբանկ»-ի հիմնական բաժնետեր՝ ձեռքբերելով բաժնետոմսերի 90%-ը։ Մնացած 10%-ը կպահպանի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ)։
Գործարքի մասին հայտարարություն է տարածել նաև «Ամերիաբանկը»՝ նշելով, որ գործարքը դեռ պետք է հաստատվի կողմերի ընդհանուր բաժնետերերի ժողովների, ինչպես նաև հավանության արժանանա կարգավորող մարմինների՝ ներառյալ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
Հիշեցնենք, որ «Ամերիաբանկի» կանոնադրական կապիտալում անուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող անձանցից է Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանը («Իմաստ Գրուպ (Սի-Ուայ) Լիմիթեդ», մասնակցության չափը՝ 48.82%):
Գլխավոր լուսանկարը՝ yandex.com-ից
Մեկնաբանել