HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարբեր թմրանյութերի նմանվող զանգվածներ, բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր․ ՔԿՀ-ներում իրականացված խուզարկությունների արդյունքները

Քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների և Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների ծառայողները 2024 թվականի հունվարի ընթացքում պարբերաբար իրականացրել են խուզարկություններ թմրանյութերի և արգելված իրերի հայտնաբերման ուղղությամբ։ Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից։

Արդյունքում՝ հիմնարկների խցերում, կացարաններում, բնակելի գոտու այլ տարածքներում հայտնաբերվել են ընդհանուր 139,53 գրամ քաշով տարբեր թմրանյութերի նմանվող զանգվածներ, 67 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 62 պարագաներ, 7 wi-fi սարք, 13 կտրող-ծակող առարկա և այլ արգելված իրեր։

Նշված արգելված իրերն ու թմրանյութերին նմանվող զանգվածները հայտնաբերվել են սանհանգույցներից՝ օդափոխման համակարգի խողովակներից, կախովի առաստաղների տակից, ազատազրկված անձանց հագուստներից և նախապես պատրաստված այլ թաքստոցներից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter