HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատին: Այս մասին հաղորդում են վարչապետի աշխատակազմից։

Վարչապետը ողջունել է պարոն Տոմատի այցը Հայաստան և կարևորել Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ առաքելության արդյունավետ գործունեությունը նպաստում է տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը:

Վարչապետ Փաշինյանը և Ստեֆանո Տոմատն անդրադարձել են ԵՄ դիտորդական առաքելության արդյունքներին, վերջինիս հետագա գործունեությանը վերաբերող հարցերի:

Երկուստեք ընդգծվել է Հայաստան-ԵՄ բազմաոլորտ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter