HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի Ազգային ժողովի ղեկավար կազմը հանդիպել է Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանին

Այսօր՝ փետրվարի 19-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ, նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը և խմբակցությունների ղեկավարները հանդիպել են Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության նպատակին կոչված Հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանին: Այս մասին ասվում է հանձնախմբի տարածած հաղորդագրությունում։

«Հանդիպման մասնակիցները շեշտել են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված չէ, որ Արցախի հայաթափումը և ժամանակավոր բռնազավթումը չի կարող վերացնել Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը, սեփական հազարամյա բնօրրանում անվտանգ և ապահով ապրելու բնական պահանջը, որն ամրագրված է միջազգային իրավունքի նորմերով: Քննարկվել են այն քայլերը, որոնք անհրաժեշտ են միջազգային հիմնավոր երաշխիքների ներքո ստեղծելու անվտանգ ու իրավական դրույթներով ամրագրված միջավայր՝ արցախահայության հայրենադարձման և անվտանգ ու ապահով կենսագործունեության իրականացման համար՝ բացառելով ֆիզիկական գոյության ու ինքնության սպառնալիքները: Կարևորվել է այդ ուղղությամբ համահայկական կառույցների և անհատների ջանքերի նպատակաուղղված և թիրախային համադրումը։ Անթույլատրելի է համարվել արցախահյության հայրենադարձման հարցի շահարկման և չարաշահման որևէ դրսևորում»,- նշված է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter