HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փղի ու պելիկանի պատմությունը՝ փողոցում

Հուլիսի 10-ին Երևանի փողոցային արվեստի նմուշները համալրվեցին ևս մեկով` տեղակայված Նորարար փորձարարական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ) առջև: Փողոցային արվեստի այս նմուշը «Մարդ, արվեստ լրատվություն» ծրագրի շրջանականերում ստեղծված փողոցային արվեստի առաջին նմուշն է:

Պատկերն ունի իր պատմությունը: Երկու վաղեմի ընկերներ փիղն ու պելիկանը արկածներ փնտրելով զբոսնում էին քաղաքում, երբ հանկարծ շենքի կտուրից ինչ-որ ձայներ լսեցին: Մեծ հետաքրքրությամբ լցված՝ ընկերները փորձում էին հասկանալ` ինչպես բարձրանալ կտուր և տեսնել` ինչ է կատարվում: Մի փոքր խորհելուց հետո, որոշեցին իրար վրա կանգնելով հասնել կտուրին և տեսնել, թե ինչ կա այնտեղ…

Նկարում պարկերված է, թե ինչպես է պելիկանը վախվորած բարձրանում փղի վրա դրված վերջին աթոռին: Եվս մեկ քայլ, և նրանք վերջապես կիմանան, թե ինչ է կատարվում կտուրում:

Այս պատմությունը կունենա իր շարունակությունը, որը կպատկերվի քաղաքի տարբեր մասերում և ծայրամասերում: Պատմության «Ի՞նչ կա կտուրում» մասը հանրությանը կներկայացվի հուլիսի վերջին:

«Մարդ, արվեստ, լրատվություն» ծրագիրը, որի նպատակն է ժամանակակից արվեստի միջոցով լսելի դարձնել հանրային նշանակության խնդիրները, իրականացվում է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter