
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում փետրվարի 21-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 22-25-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն:
Քամին՝ հարավարևմտյան 2-4 մ/վ, փետրվարի 23-ին և 25-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն փետրվարի 24-26-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Մայրաքաղաքում փետրվարի 21-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 22-ի գիշերը և առավոտյան, 24-25-ին հնարավոր է, 23-ին սպասվում է անձրև։
Գլխավոր լուսանկարը՝ Սարո Բաղդասարյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել