HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտովթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կան զոհ և տուժածներ

Փետրվարի 21-ին՝ ժամը 12։42-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին քաղաքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 71-րդ կմ-ին Opel մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Գ., ծնված 1968 թ․) բախվել է կայանած Howo մակնիշի բեռնատարին (վարորդ` Վ. Ն., ծնված 1965 թ․). Opel մակնիշի ավտոմեքենայի ուղևորը մահացել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը և մյուս ուղևոր Ս. Ա.-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել դի տեղափոխող մեքենային։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter