HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Ինչո՞վ է Արմավիրի քաղաքապետը վարձատրել Ռուբեն Հայրապետյանին

Երեկ Արմավիրի բնակիչները «Հրապարակի» թղթակցին իրենց վրդովմունքն են հայտնել քաղաքի կենտրոնում գտնվող զբոսայգին ծառահատելու կապակցությամբ: Նրանք ասել են, որ մեկ շաբաթ առաջ մոտ 800 քմ տարածք ծառահատել են:

Քաղաքացիների վրդովմունքին ի պատասխան' քաղաքապետը և համայնքային չինովնիկները հավատացրել են, թե ծառահատում են այգին' հետագայում կանաչապատելու և դեկորատիվ ծառեր տնկելու նպատակով: Սակայն օրեր անց այդ տարածքում սկսել են շինարարական աշխատանքներ ծավալել, ինչից ակնհայտ է դարձել, որ ինչ-որ կառույցի հիմք են գցել:

«Հրապարակին» զանգահարած բնակիչները վստահեցնում էին, որ ծառահատված տարածքում բանկ են կառուցում, որը պատկանում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին:

Նրանց կարծիքով' այդպիսով Հայրապետյանը վարձատրվել է քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանից այն բանի համար, որ մարտին տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների ժամանակ Հայրապետյանը սատարում էր Խլղաթյանին, ինչի շնորհիվ կեղծիքներով ու սկանդալով Խլղաթյանը կարողացավ վերանվաճել քաղաքապետի պաշտոնը:

Լուսանկարը` ecolur.org-ից

Մեկնաբանություններ (1)

ԱՆԻ
Ete chgiteq asem vor da miyayn @ntrutyunneri het chi kapvac, Nemeci horaqroj vordi` Plasmas Gagoi vordin amusnacace ayd qaxaqapeti axjka het , aha ev patcharn, xnamineren che verji verjo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter