HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է իր պաշտոնավարման մեկ տարին

Մեկ տարի առաջ Հայաստան ժամանեց դեսպան Քվինը՝ սկսելով իր պաշտոնավարումը որպես ՀՀ-ում ԱՄՆ դեսպան։

Այդ կապակցությամբ դեսպանատունը մամուլի հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «Տարին լի էր մարտահրավերներով, սակայն այն առանձնացավ նաև առավել ամուր կապերի, նոր գործընկերությունների ձևավորման և ընդհանուր ժողովրդավարական արժեքների ուղղությամբ առաջընթացով։

Առաջարկում ենք դիտել այս տեսանյութը, որտեղ ամփոփվել են դեսպանի խոհերն ու մտորումները Հայաստանում մինչ այժմ ապրած հիշարժան պահերի, հայ-ամերիկյան ամուր փոխգործակցության և տևական խաղաղության հասնելու հույսերի մասին»։

«Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է՝ որպես գործընկեր և բարեկամ։ Իսկ իմ ամենօրյա աշխատանքը միտված է օգնելու Հայաստանին կերտել իր բարօրությունը՝ որպես աշխարհի ժողովրդավար պետությունների համայնքի ամուր ու անկախ անդամ»,- ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։

Լուսանկարը՝ սքրինշոթ տեսանյութից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter