HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկեց «Ասպետ» ռազմամարզական ճամբարը

ՀՀ ԿԳՆ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի  և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության եւ գիտության ու պաշտպանության նախարարությունների համատեղ ուժերով հուլիսի 10-ին մեկնարկեց  «Ասպետ» ռազմամարզական ճամբարը:

Այս հավաքը նախազորակոչային տարիքի պատանիներին տարվա ընթացքում ստացած տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորություն է տալիս:

Նման միջավայրում է ձևավորվում յուրահատուկ ազգային մի դպրոց, որտեղ դաստիարակվում են ազգի և երկրի համար հուսալի պաշտպաններ, որ պիտի համալրեն մեր անկախ երկրի պաշտպանության բանակի շարքերը:  Հայաստանի պատանիները այս տարի առաջին անգամ են մասնակցում ճամբարին: Հայկական թևի ղեկավար Վահրամ Թոքմաջյանի խոսքերով` այս միջոցառումը կարևորվում է մի քանի ասպեկտներով. «Առաջինն ուշագրավ է, որ երեխաները իրական դաշտային գիտելիքներ են ստանում և երկրորդ, որն առավել կարևոր է` վերանում է հայաստանցի-արցախցի անջրպետը: Աշակերտները կապրեն, կուրախանան, կմարզվեն միասին: Այս փուլում կարևորվում է  ազգային ինքնագիտակցական  որոշակի աստիճանի բարձրացումը, որի ուղղորդումը տեղի կունենա այս ճամբարում»: 

Դպրոցականները պետք է քաջ գիտակցեն և գիտակցաբար դառնան բանակի մոդուլ: «Ասպետ» ռազմամարզական ճամբարին այս տարի կմասնակցեն  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 14-17 տարեկան աշակերտները և Արցախի մի քանի դպրոցների պատանիներ:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշակերտ Ռոբերտ Ավետիսյանը մեծ ոգևորությամբ էր սպասում ճամբարի մեկնարկին: «Տղամարդ նշանակում է զինվոր. այս կարգախոսով ենք մենք բոլորս առաջնորդվում: Ամենքս էլ պետք է ծառայի իր սուրբ հայրենիքին և դառնալ նրա հավատարիմ պաշտպանը»,- ասաց նա:

Ճամբարային առօրյան հետաքրքիր ու բովանդակալից անցկացնելու համար ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները, ռազմամարզական, կուլտուրմասսայական միջոցառումներ, նաև ծանոթություն զորամասի սպառազինության և ռազմական տեխնիկայի հետ:

Անահիտ Մնացականյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter