
Աջակցություն՝ թափուր աշխատատեղերը Արցախից բռնի տեղահանված 1000 անձանցով համալրելու համար
Փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ, մասնավորապես՝ «2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման» ծրագրի իրականացման համար 2024 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացնել 873,150.0 հազ. դրամ գումար միջոցառման շրջանակներում 1000 շահառուի աջակցություն տրամադրելու նպատակով:
Ինչպես տեղեկանում ենք վարչապետի կայքում հրապարակված հաղորդագրությունից, «որոշման արդյունքում ակնկալվում է աջակցության տրամադրում՝ գործատուների մոտ առկա թափուր աշխատատեղերը անհրաժեշտ մասնագիտական կարողություններ և հմտություններ ունեցող՝ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 1000 անձանցով համալրելու համար՝ ապահովելով վերջիններիս կայուն զբաղվածությունը»։
Լուսանկարը՝ վարչապետի կայքից
Մեկնաբանել