HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կանխվել է 58 մլն դրամ արժողությամբ չհայտարարագրված ոսկե ձուլակտորների տեղափոխումը. ՊԵԿ

Կանխվել է 58 միլիոն դրամ արժողությամբ չհայտարարագրված ոսկե ձուլակտորների տեղափոխումը Հայաստանից Վրաստան։ Այս մասին հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Պետական եկամուտների կոմիտեի Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի և մաքսանենգության դեմ պայքարի վարչության Շիրակի տարածաշրջանային բաժնի Բավրայի բաժանմունքի աշխատակիցները, ստանալով ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից տեղեկություններ, բացահայտել են Բավրա պետական սահմանի անցման կետով չհայտարարագրված ոսկե ձուլակտորների խոշոր խմբաքանակի ապօրինի տեղափոխման դեպք։ 

Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունից Վրաստան ուղևորվող տրանսպորտային միջոցի զննությունից պարզվել  է, որ մեքենայի խցիկում առկա են 2215 գրամ ընդհանուր քաշով, նախնական գնահատմամբ՝ շուրջ 58 միլիոն դրամ արժողությամբ ոսկե ձուլակտորներ։

Նշված դեպքում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 292 հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ»,- նշված է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ։ 

Լուսանկարը՝ ՊԵԿ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter