
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիպել է Կարեն Անդրեասյանի հետ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը փետրվարի 23-ին Ազգային ժողովում հանդիպել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի հետ: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվականից։
Քննարկվել է դատական համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքը:
Մտքեր են փոխանակվել դատական համակարգում առկա խնդիրների եւ դրանց լուծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների շուրջ:
Երկուստեք կարեւորվել է դատական իշխանության անկախությունը եւ օրենսդիր իշխանության հետ արդյունավետ համագործակցությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել