«Հրապարակ». գրազ են եկել Վիտալի Բալասանյանի տոկոսների վրա
Նախորդ օրը թերթի թղթակիցը հետաքրքիր տեսարանի է ականատես եղել. «Եվրոստանի» Մանվել Բադեյանն ու ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը, խոսելով ԼՂ նախագահական ընտրությունների թեկնածուների հնարավորությունների շուրջ, ընդհանուր հայտարարի չեն եկել ու որոշել են գրազ գալ. Բադեյանը պնդել է, որ շատ է հարգում Վիտալիին,բայց նա կստանա ընդամենը 6-7, լավ՝ մինչեւ 10 տոկոս: Իսագուլյանը սկզբում պնդել է՝ մոտ 40 տոկոս, հետո՝ 30, վերջում 20-ի վրա է կանգ առել:
«Կրվող» կողմը Գալուստ Գրիգորիչի սենյակում եղած պատգամավորներին խոստացել է տանել «մի տեղ պատիվ տալու»: Ներկաներից մեկը Բադեյանին, թե՝ կուզեմ դու կրվես, բայց կրվողը հաստատ Գառնիկն է լինելու. եսիմ կտանի՞ մի կտոր հաց ուտելու:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել