HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». եւս մի վճիռ Հայաստանի դեմ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեկ Հայաստանի դեմ հերթական դատավճիռն է կայացրել: Այս անգամ Եվրադատարանը վճռել է, որ ՀՀ կառավարությունը խախտել է փաստաբան Վահե Գրիգորյանի արդար դատաքննության իրավունքը:

Ըստ Եվրադատարանի վճռի՝ ՀՀ կառավարությունը որպես փոխհատուցում Վահե Գրիգորյանին պետք է վճարի 2500 եվրո: 2005-ի հունիսին ՀՀ գլխավոր դատախազության այն ժամանակ դեռեւս գործող քննչական վարչությունը խարդախության հատկանիշներով քրեական գործ էր հարուցել, որի շրջանակներում նույն տարվա հոկտեմբերի 7-ին կալանավորվել է փաստաբան Վահե Գրիգորյանը: Նա ազատ է արձակվել 2006-ի փետրվարի 16-ին: Չնայած պաշտոնապես քրեական գործը կապ չուներ Հյուսիսային պողոտայի վտարումների հետ, սակայն, Գրիգորյանի դեմ քրեական գործ սարքելու հիմնական պատճառը եղել է այն, որ նա օտարումներից տուժած քաղաքացիների շահերը պաշտպանելիս ի սզկբանե պնդել է, որ մարդկանց սեփականությունից զրկելը հակասահմանադրական է: 

Վահե Գրիգորյանի դեմ սարքված քրեական գործի նախաքննությունը պաշտոնապես այդպես էլ չի ավարտվել եւ մինչ օրս շարունակվում է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter