«Չորրորդ ինքնիշխանություն». Շուշան Պետրոսյանի ամուսնուն «սառնասրտորեն սատկացնել» ցանկացողները հաստատ ավելի շատ կլինեն
Հանրապետական պատգամավոր Շուշան Պետրոսյանի ամուսինը՝ ոչ անհայտ Արման Հարությունյանն անդրադարձել է «Հարսնաքարի» դեպքերին ու նրանց, ովքեր «իրենց պատմությունն են կերտում ողբերգությունը դրոշակ դարձնելով», եւ հայտարարել, թե «սառնասրտորեն կսատկացնեի ոմանց»:
«ՉԻ»- Փաստորեն, Հայաստանում «սառնասրտորեն սատկացնելը» դարձել է նորմալ երեւույթ, ու հասարակությունն էլ բաժանվել է երկու մասի՝ «սատկացնողների» եւ դրա դեմ պաքարողների: Հարկ է նշել, սակայն, որ Շուշան Պետրոսյանի ամուսնուն «սառնասրտորեն սատկացնել» ցանկացողները հաստատ ավելի շատ կլինեն, ինչ, ի դեպ, ամենեւին չի նշանակում, թե այդ գործընթացն ավելի ողջունելի է: Ավելին՝ խորհուրդ կտայինք անհապաղ օրենսդրական փոփոխություն իրականացնել եւ սահմանել, որ կոնկրետ այս դեպքում պատգամավորական անձեռնմխելիությունը տարածվում է նաեւ պատգամավորի ամուսնու վրա:
Ի դեպ, այս մտածողությամբ Շուշան Պետրոսյանի ամուսինը հանգիստ կարող է Ավանում պատգամավորության թեկնածու առաջադրվել: ՀՀԿ-ն հաստատ կսատարի:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել