«Ժողովուրդ». Սերոբ Սեր-Պողոսյանին նորից պիտի վիրահատեն
Թերթը տեղեկացել է, որ մանկապղծության պատճառով 15 տարի ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանի առողջական վիճակն էլի վատացել է: Տեր-Պողոսյանը տառապում է աղիքային քաղցկեղով, ինչի համար նախկինում ԱՄն-ում բուժվել է, իսկ այս տարվա հունվար ամսին Երեւանում ենթարկվել է վիրահատության: Տեր-Պողոսյանների անվտանգության աշխատակից Արսեն Չիչյանը թերթի հետ զրույցում նշել է, որ մինչեւ հուլիսի 15-ը նրան կրկին տեղափոխելու են Երեւանի «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ. «Բժիշկը արձակուրդ է գնացել, չգիտեմ՝ կոնկրետ 15-ին լինելու է լինելու տեղափոխումը, թե մի քիչ ուշ: Բայց բժիշկները ստուգել ու տեսել են, որ էդ ուռուցքը կա, ու պետք է վիրահատվի»:
Նա նաեւ նշել է, որ եթե թույլ տան, «Տեր-Պողոսյանին դուրս կտանենք, դա էլ կանենք, որպեսզի 100-տոկոսանոց լինի: Վերջինս հավելել է, որ մանկապղծության պատճառով դատապարտված Տեր-Պողոսյանն այժմ գտնվում է Հրազդանի քրեակատարողական հիմնարկում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել