
Փաշինյանը հանդիպել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ
Փետրվարի 26-ին Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև կառավարության անդամներ:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Մյունխենի անվտանգության համաժողովում տեղի ունեցած հանդիպումները և դրանց առնչվող հարցեր»,- նշված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան գրառման մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել