HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». Ցուցակները գաղտնի՞ են

Երեկ' ժամը 23:30-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 247 դատապարտյալ: Հիշեցնենք, որ երեկվանից սկսվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված դատապարտյալներին համաներմամբ ազատ արձակելու գործընթացը:

Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Արսեն Բաբայանից երեկ «Առավոտը» փորձեց պարզել' ազատվածների՞, թե՞ ազատման ենթակաների ցանկում են մարտիմեկյան իրադարձությունների առիթով դատապարտյալներ Արա Հովհաննիսյանը, Շմավոն Գալստյանը և Սարգիս Հացպանյանը: Արսեն Բաբայանն ասաց, որ ցուցակների հրապարակումը կլինի «էթիկայի խախտում»:

Խնդրեցինք ստուգել' արդյոք նշյալ անձանց անուններն առկա՞ են: Նա ասաց, որ «մարտի 1», «մարտի 5» կամ նմանատիպ այլ ցուցակներ իրենք չունեն, և այս պահին հավելյալ տեղեկություններ ճշտելու հնարավորություններ չկան:

Ավելի ուշ Սարգիս Հացպանյանի հետ հեռախոսային խոսակցությունից տեղեկացանք, որ համաներումն իր վրա չի տարածվում, և այդ մասին իրեն արդեն տեղեկացրել են: Այդ առիթով պաշտոնական ձևակերպումները մի կողմ թողնելով' պարոն Հացպանյանը նշեց' «հավանաբար անձնական վրեժխնդրություն է»: Սարգիս Հացպանյանը կալանավայրում կմնա մինչև հունիսի 10:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter