Քրեակատարողական ծառայողները բացահայտել են ներնետման դեպք «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում
Քրեակատարողական ծառայությունը հայտնում է, որ փետրվարի 26-ին՝ ժամը 12։10-ի սահմաններում, զննել են «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի բնակելի մասնաշենքի և պահակետերից մեկի հիմնական պատի միջև ընկած տարածքը։
Արդյունքում՝ նշյալ տեղանքում հայտնաբերվել է ներնետված տոպրակ՝ ամրացված թելով։
Տոպրակում առկա է եղել պոլիէթիլենով փաթեթավորված, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 22 գրամ քաշով, դեղնականաչավուն զանգված։
Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել