HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտոմեքենան բախվել է սյանը. կա տուժած

Փետրվարի 28-ին՝ ժամը 08:46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր-Նորքի 5-րդ զանգվածից դեպի Ջրվեժ գյուղ տանող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Թևոսյան փողոցում՝ կամրջի տակ, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Հ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել սյանը. վարորդն արգելափակված է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել վարորդին, մոտեցրել շտապօգնությանը և իրականացրել հերթապահություն. վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter